ԿԳՆ-ն մրցույթ է հայտարարել միջպետական համաձայնագրերի շրջանակում օտարերկրյա բուհերում սովորելու համար


ԿԳՆ-ն մրցույթ է հայտարարել միջպետական համաձայնագրերի շրջանակում օտարերկրյա բուհերում սովորելու համար

  • 23-02-2017 16:15:14   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ միջպետական համաձայնագրերի շրջանակում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի հանրապետությունների և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար: 
 
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար հատկացվել է 15 կրթաթոշակային տեղ, Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ 4 կրթաթոշակային տեղ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա, Ռումինիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ 8 կրթաթոշակային տեղ՝ 3 բակալավրիատ, 3 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա, Լեհաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ 6 կրթաթոշակային տեղ՝ 4 բակալավրիատ և մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա, Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում 25 կրթաթոշակային տեղ, Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 10 կրթաթոշակային տեղ՝ մագիստրատուրա: 
 
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 07.03.2017թ. ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում 13:00-14:00: 
 
Բակալավրի և ասպիրանտուրայի քննություններն, ինչպես նաև փաստաթղթերի հանձնումը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9/4): 
 
Մրցույթները տեղի կունենան ս/թ մարտի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում: 
 
Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչութուն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, III հարկ, 313 սենյակ, հեռ. 58-04-03, 54-70-18, 055-43-23-68):
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play