Աշխատանքը գնահատվել է ըստ արժանվույն


Աշխատանքը գնահատվել է ըստ արժանվույն

  • 23-02-2017 17:09:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի դահլճում մասնակցել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի բացման 17-րդ տարեդարձի միջոցառմանը և Հայկական ճարտարապետության ուսումնասիրության և հանրահռչակման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ-ի նախագահ Սամվել Կարապետյանին պարգևատրել է Մոմիկ ճարտարապետ ոսկե մեդալով և համապատասխան վկայագրով:
 
Շնորհավորելով Սամվել Կարապետյանին Ն. Սարգսյանը բարձր է գնահատել ՀՃՈՒՀ և անձամբ Ս. Կարապետյանի գործունեությունը՝ մեր պատմական հայրենիքի վկայագրերը փրկելու և սերունդներին փոխանցելու, հայրենաճանաչողության, քարոզչական պատերազմներին դիմակայելու համատեքստում: 
 
Նա միաժամանակ նշել է, որ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամին մշտական տարածք տրամադրելու հարցը ՀՀ կառավարության ուշադրության ներքո է և այս առումով առկա է հանրապետության նախագահի հանձնարարականը՝ աշխատակիցներին վստահեցնելով, որ խնդիրն առաջիկայում լուծում կստանա:
 
Սամվել Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և իր կողմից շնորհավորելով գործընկերներին՝ հավաստիացրել, որ պարգևը հիմնադրամի ողջ համակազմինն է:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play