ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ


ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

  • 23-02-2017 17:40:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
 
Փակ են Վաղաշեն-Աստղաձոր, Մադինա-Վերին Գետաշեն  միջհամայնքային, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները և Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը: 
 
Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը բաց է  բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
 
Դժվարանցանելի է Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:
 
 
 Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում և Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
 
Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝
 
Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն