Վթարային ջրանջատում Կապանում


Վթարային ջրանջատում Կապանում

  • 23-02-2017 18:46:54   | Հայաստան  |  Հասարակություն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 24-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Կապան քաղաքի` Ա. Մանուկյան փողոցի 1-ին նրբանցքի 1-ից-5 շենքերի, Հ. Ավետիսյան թաղամասի անհատական տնատիրությունների, բազմաբնակարան շենքերի` բացառությամբ 1 և 1ա համարների, թիվ 9 դպրոցի, թիվ 8 մանկապարտեզի, Մ. Պապյան թաղամասի անհատական տնատիրությունների, բազմաբնակարան շենքերի և թիվ 6 մանկապարտեզի ջրամատակարարումը: 
 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
 
23.02.2017թ.                                                                     «Վեոլիա Ջուր» ՓԲԸ         
 
Նոյյան տապան  -   Հասարակություն