Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից.ԱԻՆ


Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից.ԱԻՆ

  • 23-02-2017 19:54:28   | Հայաստան  |  Հասարակություն

Փետրվարի 23-ին, ժամը 18:01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում՝ հացի գործարանի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Lexus LX470» մակնիշի 06 VA 077 պետհամարանիշով ավտոմեքենան:
 
 
***
 
Փետրվարի 23-ին, ժամը 16:39-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքային զբոսայգու մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes C280» մակնիշի 35 AG 520 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):
 
***
 
Փետրվարի 23-ին, ժամը 13:50-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղի ճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները «Toyota Land Cruiser» մակնիշի 16 PA 606 և «УАЗ» մակնիշի 13 ՏԼ 174 պետհամարանիշերով  ավտոմեքենաները  դուրս են բերել արգելափակումից:
 
***
 
Փետրվարի 23-ին, ժամը 04:06-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 35 LT 928 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան տեղի ուժերով դուրս է եկել արգելափակումից և շարունակել ընթացքը:
 
Պարզվել է, նշված ճանապարհահատվածում՝ ձյան մեջ, արգելափակվել է ևս 5 ավտոմեքենա (15 ուղևոր), որոնց փրկարարները դուրս են բերել:
 
***
 
Փետրվարի 23-ին, ժամը 01:47-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին արգելափակվել է 4 ավտոմեքենա:
 
Փրկարարները Մարտունի քաղաք են տեղափոխել 15 քաղաքացու (6 կին, 1 երեխա, 8 տղամարդ), որոնցից 2 կին և 5 տղամարդ տեղավորվել են հրշեջ-փրկարարական ջոկատներ:
 
***
 
Փետրվարի 23-ին, ժամը 00:51-ին ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն-Աստղաձոր ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները Վաղաշեն-Աստղաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Pajero» մակնիշի 35 AS 162 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):
 
***
 
Փետրվարի 23-ին, ժամը 00:56-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 7/1 շենքի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները «Ford» մակնիշի 017 UL 64 պետհամարանիշով շտապօգնության ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
Նոյյան տապան  -   Հասարակություն