Human Rights Watch-ը ներկայացրել է ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության հարցում իր մտահոգությունները


Human Rights Watch-ը ներկայացրել է ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության հարցում իր մտահոգությունները

  • 24-02-2017 13:00:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Ջեյն Բյուքանանին, Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Գիորգի Գոգիային և նույն կազմակերպության խորհրդի անդամ Քեթրին Զենստրոմին:
 
Հանդիպման ընթացքում կազմակերպության ներկայացուցիչները Պաշտպանին ծանոթացրել են 2016 թվականին Հայաստանում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված հետազոտության արդյունքները, խնդիրներն ու մտահոգությունները:
 
Արման Թաթոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել  հյուրերին կատարած աշխատանքի համար և կարևորել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռնարկված քայլերը:
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին նոր օրենքի համաձայն՝ Պաշտպանն իրականացնում է երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն: Պաշտպանը նաև նշել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսված ծրագրերի, միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակցության, համապատասխան բաժին ստեղծելու մասին և այլն:
 
Հանդիպման ավարտին Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել երեխաների պաշտպանության ոլորտում էլ ավելի ամրապնդելու ընթացիկ համագործակցությունը:
 
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play