Նոր Կիլիկիա բնակավայրի կառուցումը նպաստելու է Կիչանի և Նոր Ղազանչիի դպրոցի աշակերտների թվի աճին. տնօրեն


Նոր Կիլիկիա բնակավայրի կառուցումը նպաստելու է Կիչանի և Նոր Ղազանչիի դպրոցի աշակերտների թվի աճին. տնօրեն

  • 24-02-2017 15:31:13   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Նոր Կիլիկիա բնակավայրի կառուցումն էականորեն նպաստելու է, որ երիտասարդները մշտապես հաստատվեն գյուղում:
 
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կիչանի և Նոր Ղազանչիի դպրոցի տնօրեն Կարինե Ասրյանը և ընդգծել, որ այս դեպքում բնակավայրի կառուցումը կնպաստի նաև դպրոց հաճախող աշակերտների թվի աճին:
 
«Դպրոցում սովորում են Կիչանի, Նոր Ղազանչիի և Նոր Կիլիկիայի 59 աշակերտներ: Կրթօջախը մասնագետ-ուսուցիչների պակաս չունի: Դպրոցում բարձր հիմքերի վրա է դրված ռազմահայրենասիրական դաստիարակությունը»,- տեղեկացրել է Կ. Ասրյանը և հավելել, որ կրթօջախն ապահովված է դպրոցական գույքով. միայն ունեն համակարգիչների պակաս:
 
Հավելենք, որ փետրվարի 2-ին Կիչանի և Նոր Ղազանչիի դպրոցն իրանահայ համայնքի կողմից մարզական գույք է ստացել:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը