Քարվաճառում ջրամատակարարման համակարգի կառուցման ակտիվ աշխատանքներ են ընթանում


Քարվաճառում ջրամատակարարման համակարգի կառուցման ակտիվ աշխատանքներ են ընթանում

  • 24-02-2017 15:55:26   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառ քաղաքում ջրամատակարարման համակարգի կառուցման ակտիվ աշխատանքներ են ընթանում:
 
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շահումյանի շրջվարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանը և նշել, որ քաղաքը շուտով կունենա ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման շուրջօրյա ջրամատակարարում:
 
«Ծրագիրը ֆինանսավորվում է պետական բյուջեից: 2016 թվականին Քարվաճառ քաղաքի վերին գոտում կառուցվել է 3 ջրավազաններ, որոնցում հոսող աղբյուրներից հավաքվում և ֆիլտրացվում են ջրերը: Ընդհանուր ջրային գիծը կազմում է 18 կիլոմետր, որի մոտ 2.3 կիլոմետրում աշխատանքներն արդեն ավարտվել են, մյուս հատվածներում՝ շարունակվելու են մարտի կեսերից»,- ասել է Կ. Եղիշյանը և հավելել, որ աշխատանքների ժամանակավոր դադարեցումը կապված է եղանակային անբարենպաստ պայմաններով:
 
Շահումյանի շրջվարչակազմի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ ամռանն արդեն քաղաքը խմելու և ոռոգման ջրի հետ կապված խնդիներ չի ունենա, քանի որ ամբողջ ջրագծի աշխատանքների ավարտը նախատեսվում է մայիսին:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play