Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ Յարոմիր Շտետինային ձերբակալելու համար


Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ Յարոմիր Շտետինային ձերբակալելու համար

  • 24-02-2017 16:16:57   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այցելել եմ Արցախ, որովհետև դեմ եմ բռնապետությանը. Յարոմիր Շտետինայի պատասխանն Ադրբեջանին
 
Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր, Եվրոպայի Ժողովրդական կուսակցության անդամ Յարոմիր Շտետինան բացատրել է, թե ինչու է Արցախում դիտարկել օրերս կայացած սահմանադրական հանրաքվեն:
 
ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շտետինան չեխական Aktuálně.cz-ի հետ զրույցում ընդգծել է, որ այցելել է Արցախի Հանրապետություն, քանի որ դեմ է բռնապետությանը:
 
Չեխական ceskenoviny.cz կայքն էլ մեջբերել է Շտետինայի ֆեյսբուքյան գրառումը, որում վերջինս հայտնում է, որ Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին իրեն ձերբակալելու համար` հիշեցնելով, որ Ադրբեջանում քրեական գործ են հարուցել նաև Արցախի սահմանադրական հանրաքվեն դիտարկած Եվրախորհրդարանի մեկ այլ պատգամավորի` Ֆրանկ Էնգելի նկատմամբ:
 
Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ քրեական գործ են հարուցում Եվրախորհրդարանի այն պատգամավորների դեմ, ովքեր փետրվարի 20-ին Արցախում դիտարկել են սահմանադրական հանրաքվեի ընթացքը: Չեխական լրատվամիջոցները բավականին բուռն են արձագանքել Ադրբեջանի իշխանությունների հերթական ապակառուցողական և սադրիչ քայլին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play