Մեկ շաբաթվա ընթացքում բուսական աշխարհին հասցվել է 819,6հազ.դրամ ընդհանուր գումարի վնաս


Մեկ շաբաթվա ընթացքում բուսական աշխարհին հասցվել է 819,6հազ.դրամ ընդհանուր գումարի վնաս

  • 24-02-2017 18:43:42   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 20.02-24.02.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 350.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 819.6հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  
 
Մասնավորապես` 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
     Կազմվել է վարչական տուգանքի 6 որոշում՝ 300,0հզ.դրամի և հաշվարկվել է 819,6հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից ՝        
     Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 3 դեպքի համար կայացվել է 150.0հզ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և  հաշվարկվել է 207.35.հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
     Լոռու տարածքային բաժնի կողմից  ապօրինի ծառահատման 2 դեպքի համար կայացվել է 100.0հզ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 264.75.0հզ.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
    Սյունիքի տարածքային բաժինն ապօրինի ծառահատման դեպքի համար իրականացրել է վարույթ  և հաշվարկել   31.0հզ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
     Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի համար կայացվել է 50.0հզ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել  316.5հզ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
   Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հազ.դրամի.  ( Շիրակի տարածքային բաժնի կողմից):    
Ջրերի պահպանության ոլորտ
 
 Նախկինում <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ի Արծվանիկի պոչամբարից դուրս եկող 4-րդ թունելախորշից կախյալ մասնիկների գերազանցմամբ արտահոսքերի հիմքով կայացված վարչական  տուգանքի 200.0հզ դրամը վերականգնվել է ՀՀ պետական բյուջե:
    
 
          Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.77 մլն.դրամ:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play