Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ.ՀՀ Ոստիկանություն


Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ.ՀՀ Ոստիկանություն

  • 25-02-2017 13:29:49   | Հայաստան  |  Հասարակություն

2017 թվականի փետրվարի 25-ից Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց, Իտալիայի-Խորենացու-Վ. Սարգսյան փողոցների խաչմերուկներում փորձնական կարգով կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
 
Փոփոխությունների արդյունքում Սայաթ-Նովայի պողոտայով՝ Մաշտոցի պողոտայից Աբովյան փողոցի ուղղությամբ և Իտալիայի փողոցով դեպի Վ. Սարգսյան փողոցի ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտով երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկներում կարող են երթևեկել միայն դեպի աջ՝ նախկինում ուղիղ կամ դեպի աջ երթևեկելու փոխարեն:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն