Փառատոնների կազմակերպիչները ներկայացրել են փառատոնների անցկացման ժամանակացույցը


Փառատոնների կազմակերպիչները ներկայացրել են փառատոնների անցկացման ժամանակացույցը

  • 25-02-2017 14:25:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեում տեղի է ունեցավ հանդիպում Հայաստանում ավանդական փառատոների կազմակերպիչների, կոմիտեի ղեկավարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ:
 
Հանդիպմանը փառատոնների կազմակերպիչները ներկայացրեցին փառատոների ժամանակացույցը: Քննարկվեց նաև զբոսաշրջության ապակենտրոնացման հարցը, համայնքներում տնտեսական ներուժի բացահայտումը և մի շարք այլ հարցեր:
 
ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը հանդիպման ընթացքում նշեց, որ կա միջազգային միտում, ըստ որի զբոսաշրջիկներին, բացի ճանաչողական հետաքրքրությունից և ժամանցից, առավել հետաքրքրում է տեղում մշակույթի և ավանդույթների հետ ծանոթանալը, ավանդական տոնակատարություններին մասնակից լինելը, տեղի կյանքով ապրելը և տեղական համայնքների ներկայացուցիչների հետ կյանքի փորձ կիսելը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play