Ադրբեջանական զինուժի դիակներն ընկած են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքում. Սենոր Հասրաթյան


Ադրբեջանական զինուժի դիակներն ընկած են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքում. Սենոր Հասրաթյան

  • 25-02-2017 14:36:31   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Այսօր գիիշերը ադրբեջանական զինուժը դիմելով հերթական սադրիչ գործողությունների, շտապել է իր սովորության համաձայն կրկին մեղադրել հայկական կողմին: Այնինչ հարևան երկրի շարքային քաղաքացիները և, մասնավորապես, այն ադրբեջանցիները, որոնց զավակները՝ իրենց անգլուխ հրամանատարության կողմից տրված հրամանի արդյունքում հայտնվել են անիմաստ զոհի կարգավիճակում և այս պահին նրանց դիակները ընկած են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքում, պարտավոր են վերջապես հասկանալ, որ դա հետևանք է ոչ այլ ինչի, քան ալիևների ու հասանովների վարած տխմար քաղաքականության...»։

 

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play