«Ապուշ բաներ են գրել...»


«Ապուշ բաներ են գրել...»

  • 25-02-2017 16:53:35   | Հայաստան  |  Հասարակություն

Հիվանդանոցի գրեթե բոլոր բաժանմունքներում գրված է. «Մուտքը միայն դիմակներով և բախիլներով»:
-Մամ, բախիլն ի՞նչ է:
-Քիչ խոսա, խելոք կանգնի:
-Բայց ի՞նչա:
Էրեխային ցույց տվեցի նկարում պատկերված բախիլը, որը գոնե մեկս նմուշի համար չէինք հագել:
10 րոպե անց երեխան՝ մտածկոտ հայացքով.
- Մամ, բա ինչի՞ են գրել կամ  ներս թողել, եթե ոչ մեկը չի հագել:
- Օֆ, ապուշ բաներ են գրել:
 
Հ.Գ Այ սենց ապուշ-ապուշ ապրում ենք...
 
Կարինե Գեւորգյան
Նոյյան տապան  -   Հասարակություն