Թշնամին այս գիշեր արձակել է շուրջ 1150 կրակոց, կիրառել նաև ականանետեր. Արցախի ՊԲ (լուսանկարներ)


Թշնամին այս գիշեր արձակել է շուրջ 1150 կրակոց, կիրառել նաև ականանետեր. Արցախի ՊԲ (լուսանկարներ)

  • 27-02-2017 10:28:57   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

 
Փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 85 անգամ, որի ընթազցքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1150 կրակոց:
Արցախի Պաշտպանության բանակից տեղեկացանք նաև, որ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է համապատասխանաբար 9 և 27 արկ:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play