Ավարտվել է սեղանի թենիսի Հայաստանի Հանրապետության առաջնությունը


Ավարտվել է սեղանի թենիսի Հայաստանի Հանրապետության առաջնությունը

  • 27-02-2017 15:32:43   | Հայաստան  |  Սպորտ

Ավարտվել է սեղանի թենիսի Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որն անցկացվել է Երևանի «Հայաստան» մարզական միության մարզադահլիճում:
 
Աղջիկների անհատական մրցումներում հաղթող է դարձել Ռուբինա Վարդանյանը (անձնական մարզիչ՝ Արսեն Աբրահամյան), իսկ տղամարդկանց անհատական առաջնությունում՝ Մեսրոպ Ղուկասյանը (անձնական մարզիչ՝ Ֆելիքս Սարգսյան):
 
Աղջիկների զույգերից ՀՀ չեմպիոն է դարձել Ռուբինա Վարդանյան և Դիանա Խոջագորյան զույգը, տղաներից առաջին տեղն է զբաղեցրել Ալեքսանդր Դիարյան և Վարուժան Բաղդասարյան զույգը:
 
Նշենք, որ առաջնությունն անցկացվել է փետրվարի 24-ից 26-ը, որին մասնակցել են 64 մարզիկներ՝ Արցախից, Վանաձորից, Գյումրուց և Երևանից:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play