Ադրբեջանցի զինվորների դիակները տարհանվել են չեզոք գոտուց.ԱՀ ՊՆ


Ադրբեջանցի զինվորների դիակները տարհանվել են չեզոք գոտուց.ԱՀ ՊՆ

  • 27-02-2017 17:42:25   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածության արդյունքում՝ ժամը 17:00-ի սահմաններում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ, ավարտվեց չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը:
 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ տարհանման գործընթացն իրականացվել է համաձայն փետրվարի 25-ին ձեռքբերված պայմանավորվածության, այսինքն այնպես, ինչպես սկզբնական շրջանում պնդել է արցախյան կողմը:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն