Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է ևս մեկ զինվորի կորստի մասին
28-02-2017 13:24:46 | Ադրբեջան | Ի՞նչ է գրում մամուլը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ևս մեկ զինվորի կորստի մասին, ով վիրավորվել էր փետրվարի 25-ին Արցախի շփման գծում տեղի ունեցած միջադեպի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Ըստ նույն աղբյուրի՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդման համաձայն, Ահմեդով Էլվին Սուլեյմանօղլուն ծանր վնասվածքներից հետո տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ հնարավոր չէր եղել փրկել նրա կյանքը։
Ուշագրավ է, որ որոշ ադրբեջանական լրատվամիջոցները Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը տարածելիս փորձել են կոծկել կատարվածը` հայտնելով, թե զինվորը մահացու վիրավորվել է փետրվարի 28-ին: