Ադրբեջանական զինուժը կրակել նաև ‹‹TR-107›› տիպի հրթիռահրետանային կայանքից


Ադրբեջանական զինուժը կրակել նաև ‹‹TR-107›› տիպի հրթիռահրետանային կայանքից

  • 01-03-2017 10:55:20   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

 
Փետրվարի 28-ին և լույս մարտի 1-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ լարված: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացանք նաև, որ հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հատկապես գիշերվա ընթացքում: Հակառակորդը կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: Հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ, բացի տարբեր տրամաչափի ականանետերից և ‹‹Դ-44›› տիպի հրանոթից, ադրբեջանական զինուժը կրակ է վարել նաև ‹‹TR-107›› տիպի հրթիռահրետանային կայանքից (5 արկ): Հիշեցնենք նաև, որ նույն ուղղությամբ երեկ կիրառվել է ‹‹SPIKE››  տեսակի հակատանկային կառավարվող հրթիռ:
Հրադադարի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստներ չի կրել:
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հանգիստ է:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական