EIF-ը, ISTC-ին և Crosspring-ը հայտարարում են աքսելերացիոն նոր ծրագիր հայկական ստարտափերի համար
01-03-2017 14:02:13 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) և Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) հոլանդական Crosspring աքսելերատորի հետ հայտարարում են համատեղ աքսելերացիոն ծրագիր հայկական ստարտափերի համար նախատեսված:
Աքսելերացիոն ծրագրի նպատակն է աջակցել հայկական ստարտափերի առաջխաղացումը եվրոպական շուկայում և նպաստել տեխնոլոգիական բիզնեսների զարգացմանը: Ծրագրին կմիանան և մասնակիցներին իրենց խորհուրդներով կուղորդեն նաև Crosspring-ի մենթորները:
Մրցույթին կարող են մասնակցել հայկական ստարտափեր, որոնք ունեն արդեն մշակված արտադրանք և բիզնես նախագիծ հետևյալ ոլորտներում՝
Դիմորդները պետք է նաև հետաքրքրված լինեն ԵՄ շուկայով և ունենան պոտենցիալ այդ շուկայում աճելու համար:
Ընտրության հիմնական չափանիշներն են.
•Արտադրանքի նորարարություն
•Հմտությունների հավասարակշռվածություն թիմի անդամների միջև
•Արդադրանքի/տեխնոլոգիայի զարգացման մակարդակ
•Միջազգային զարգացման պլաններ՝ հատկապես եվրոպական շուկայում
•Ծրագրի/արտադրանքի մեծացման պոտենցիալ
Աքսելերացիոն ծրագրին կարող են մասնակցել առավելագույնը 12 թիմ: Այսնուհետև կկայանա Դեմո օր, որի ընթացքում կընտրվի 1-2 թիմ՝ Նիդեռլանդներ մեկնելու և Crosspring-ում 1 շաբաթ անցկացնելու, հոլանդական բիզնես միջավայրին ծանոթանալու, ինչպես նաև պոտենցիալ հաճախորդների ու բիզնես գործընկերների հանդիպելու համար:
Հետաքրքրված բոլոր ստարտափերը պետք է լրացնեն հետևյալ հայտադիմումը մինչև մարտի 15, 2017թ. https://goo.gl/forms/4PkcCUwMta6cenjk1:
Մինչ այժմ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ակսելերացիոն և ինկուբացիոն ծրագրերին մասնակցել են 500 թիմ և կազմակերպություն, որոնց մեծ մասը ստեղծում է միջազգային շուկայի պահանջներին համապատասխան մրցունակ լուծումներ ու արտադրանք:
***
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մասին
Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից է: Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը շոշափում են ՏՏ ոլորտի զարգացման յուրաքանչյուր կարևորագույն ասպեկտ: ՁԻՀ-ի նպատակն է
Հայաստանում ձևավորել ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող համապատասխան միջավայր, մատչելի դարձնել միջազգային գիտելիքը և ֆինանսավորման աղբյուրները, պատրաստել բարձրակարգ ՏՏ մասնագետներ և ղեկավար աշխատուժ, տեղական ընկերությունների համար ստեղծել գլոբալ ցանցերում ընդգրկվելու հնարավորություն: Վերոնշյալ նպատակներն իրականացվում եմ տարբեր նախաձեռնությունների շրջանակում, ինչպիսիք են՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, Ազգային ճարտարագիտական լաբորատորիան (ANEL), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան (mLab ECA), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը և այլն: