Արտաշատցի փոքրիկի ծանր հիվանդությունը հնարավոր է բուժել Գերմանիայում. ընտանիքն աջակցության կարիք ունի (տեսանյութ)


Արտաշատցի փոքրիկի ծանր հիվանդությունը հնարավոր է բուժել Գերմանիայում. ընտանիքն աջակցության կարիք ունի (տեսանյութ)

  • 01-03-2017 17:42:40   | Արարատի մարզ  |  Հասարակություն



Արտաշատից փոքրիկ Ռոզա Եսայանը ծնվել է վաղաժամ՝  2012 թվականի փետրվարի 10-ին: Վաղաժամկետ ծննդաբերության արդյունքում երեխայի մոտ առկա են բազմաթիվ առողջական խնդիրներ, որոնք էլ փոքրիկին տարել են գլոբալ զարգացման հապաղման:
 
Նրա մոտ առկա են նաև միզուղային խնդիրներ և ներկա դրությամբ նա հսկողության տակ է գտնվում և Մանկական հոգեբուժական դիսպանսերում, և  Արաբկիր բժշկական կենտրոնում, և Հայաստանի վերականգնողական կենտրոնում: Փոքրիկն ինքնուրույն ոչինչ չի կարողանում անել, խոսքի բացակայության հետևանքով ունի սուր նյարդային լարվածություն: Բուժող մասնագետները մայրիկին խորհուրդ են տվել փոքրիկի բուժումը շարունակել Գերմանիայի Դաշնությունում՝ համատեղ խորացված կուրսով, սակայն երիտասարդ կինը ունենալով ևս մեկ փոքրիկ և լինելով միայնակ մայր, չի կարողանում իրականացնել դստեր բուժման կուրսը:
 
Խնդրանքով դիմում է հանրության աջակցությանը օգնել իրակաացնելու երեխայի բուժման ընթացքը արտերկրում:
 
Կոնվերսբանկում բացվել են հաշվեհամարներ Ռոզայի մայրիկի՝ Մարինե Սարգսյանի անունով.
 
1930055037790100 ՀՀ դրամ
1930055037790101 ԱՄՆ դոլար
1930055037790104 ԵՎՐՈ
1930055037790154 ՌԴ ռուբլի
SWIFT:COVBAM22
Հեռախոսահամար ՝ +37498 524 121:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play