Ախալքալակի շուկայում վաճառվող կոշիկները դարձել են բողոքի ակցիայի պատճառ


Ախալքալակի շուկայում վաճառվող կոշիկները դարձել են բողոքի ակցիայի պատճառ

  • 01-03-2017 16:52:39   | Վրաստան  |  Հասարակություն

Ջավախքահայ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Այսօր Ախալքալակի Ազատության հրապարակում մի խումբ ջավախքցի ակտիվ երիտասարդների կողմից կազմակերպվեց բողոքի ակցիա, այն կապված էր օրեր առաջ Ախալքալակի քաղաքային տոնավաճառում վաճառվող կոշիկների հետ` որոնց կոշկատակերին պատկերված էր հայկական ծաղկավոր խաչ: 
Երիտասարդները «Ո՛չ սրբապղծությանը» հայերեն, վրացերեն ու ռուսերեն կարգախոսներով, դիմեցին պատկան մարմիններին, պահանջելով՝ հետաքննել և պարզել, թե որ երկրից է ներմուծվել հիշյալ կոշիկները և այլեւս թույլ չտալ նմանատիպ երեւույթների կրկնությունը»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play