YouTube-ն օգտատերերին առաջարկում է նոր հնարավորություններ


YouTube-ն օգտատերերին առաջարկում է նոր հնարավորություններ

  • 01-03-2017 18:20:24   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

YouTube տեսահոսթինգը շուտով կունենա հեռուստաալիքների եթերային հեռարձակումը դիտելու գործառույթ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 28-ին այս մասին հայտնել Է ծառայության գլխավոր տնօրեն Սյուզան Վոջիցկին, ծառայություն, որի սեփականատերը Միացյալ Նահանգների Alphabet հոլդինգն Է:

Նրա խոսքով՝ YouTube-ի օգտատերերը կկարողանան իրական ժամանակի ռեժիմով դիտել ԱՄՆ-ի չորս խոշորագույն հեռուստացանցերի (ABC, CBS, NBC и Fox), ինչպես նաեւ եւս շուրջ 30 կաբելային, ներառյալ մարզական հեռուստաալիքների եթերը: Վոջիցկու խոսքով՝ YouTube-ը ցանկանում Է ընդլայնել իր լսարանը եւ օգտատերերին առաջարկել նոր հնարավորություններ: «Կասկած չկա, որ արդի երիտասարդությանը դուր Է գալիս որակյալ հեռուստատեսային կոնտենտը, սակայն մեք հասկացել ենք, որ նրանք չեն ցանկանում հեռուստատեսություն դիտել ավանդական եղանակով»,- նշել Է նա: Նոր ծառայությունն ԱՄՆ-ում կգործարկվի առաջիկա մի քանի ամսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play