Իսրայելի ռազմաքաղաքական գործիքը` ԱՄՆ-ը, Թրամփի պաշտոնավարության օրոք էլ է շարունակում ծառայել իր տիրոջը


Իսրայելի ռազմաքաղաքական գործիքը` ԱՄՆ-ը, Թրամփի պաշտոնավարության օրոք էլ է շարունակում ծառայել իր տիրոջը

  • 02-03-2017 13:38:04   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
Այսօր արդեն պարզ է դառնում, որ ընդամենը մտապատրանք է եղել որոշ քաղաքագետների այն կարծիքը կամ համոզմունքը, թե Միացյալ Նահանգներն իր նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարության օրոք այլևս նախկինի պես չի հովանավորելու Իսրայելին: ԱՄՆ-ը այդ պետությանն առնչվող միջազգային տարբեր հարցերում շարունակում է վարել աչառու, միակողմանի քաղաքականություն:
Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը համեմատաբար վերջերս դատապարտել է պաղեստինցի խաղաղ ու վիրավոր քաղաքացուն սպանած իսրայելցի զինծառայողի համար թույլ դատավճռի արձակումը, ինչը զայրույթ պատճառեց Իսրայելի ռեժմին: Եվ, ահա, պարզվում է, հիշյալ խորհրդի գործնականում ոչինչ չտվող, Իսրայելի նկատմամբ որևէ պատժամիջոց չնախատեսող, այսինքն` իրավական արժեք չունեցող, զուտ հռչակագրային բնույթի նշված դատապարտումը խիստ զայրացրել է նաև Իսրայելի ռազմավարական դաշնակցին` ԱՄՆ-ին: Վերջինս այդ սիոնիստական պետության սոսկ թիվ 1 դաշնակիցն ու հովանավորը չէ, այլ վաղուց ի վեր հանդիսանում է Իսրայելի և սիոնիստական գաղափարներին հետամուտ համաշխարհային հրեության ռազմաքաղաքական գործիքը:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հիշյալ դատապարտումը ԱՄՆ-ին այն աստիճան է զայրացրել, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում ԱՄՆ-ի ներկայացուցիչ, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էռին Բարքլին Ժնևում հայտարարել է. «Քանի որ մարդու իրավունքների խորհուրդը չափից ավելի է կենտրոնացել Իսրայելի հարցի վրա, ԱՄՆ-ն մտադիր է լքել այդ կառույցը»: Այլ կերպ ասած, ԱՄՆ-ը սպառնում է բոյկոտել, քանի որ իրեն վերապահել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի չափը որոշելու իրավասություն:
«Փրես Թի Վի»-ի, Ria.ru-ի և այլ լրատվամիջոցների փոխանցմամբ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում ԱՄՆ-ի ներկայացուցիչն Իսրայելի հարցի վրա կենտրոնանալը ամենամեծ սպառնալիքն է համարել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի համար և հայտարարել է, որ Իսրայելն ընդհանրապես անարդար, ոչ-հավասարակշիռ ու անհիմն մեղադրանքների թիրախ է դառնում:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում ԱՄՆ-ի ներկայացուցիչը հավելել է, որ Վաշինգտոնն, առավել քան երբևէ, հավատարիմ է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին: Պարզվում է, ըստ ԱՄՆ-ի, իսրայելցի զինծառայողի կողմից պաղեստինցի խաղաղ ու վիրավոր քաղաքացուն սպանելը լիովին տեղավորվում է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների շրջանակում, ինքն էլ, առավել քան երբևե, հավատարիմ է այդ սկզբունքներին: Թերևս մնում է հավելել, որ պետական մակարդակով ցինիզմը Վաշինգտոնի արտաքին քաղաքականության բնորոշ գիծն է:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական