Արթուր Գորոյանը 2017 մրցաշրջանը կանցկացնի LMS Engineering-ի հետ


Արթուր Գորոյանը 2017 մրցաշրջանը կանցկացնի LMS Engineering-ի հետ

  • 02-03-2017 16:17:52   | Հայաստան  |  Սպորտ

B կարգի միջազգային լիցենզիա ունեցող հայ առաջին ավտոարշավորդ Արթուր Գորոյանը օրերս պայմանագիր է կնքել Audi-ի մրցարշավային ստորաբաժանում՝ LMS Engineering-ի հետ: 
 
Հայ արշավորդը VLN-2017 մրցաշրջանը կանցկացնի Audi RS3 LMS մեքենայով՝ 2 մրցարշավի մասնակցելով մինչ նյուրբուրգրինգյան լեգենդար մարաթոնն ու ևս 7-ին՝ մարաթոնից հետո:
Ինչ վերաբերում է մայիսի 28-ին գերմանական «Նյուրբուրգրինգ» մրցուղում կայանալիք լեգենդար ADAC Zurich 24h Rennen՝ Նյուրբուրգրինգի 24-ժամյա մարաթոն-մրցարշավին, ապա դրան Գորոյանը կմասնակցի արդեն Audi TT RS մեքենայով:
2017-ին Գորոյանի թիմակիցներ են գերմանացիներ Թոմաս Վասելն ու Մարկուս Լյոհներթը:
Audi RS3 LMS-ի հայ-գերմանական էկիպաժը VLN-մրցաշրջանի առաջին 4-ժամանոց մրցարշավին կմասնակցի մարտի 25-ին, իսկ 2-րդը կկայանա ապրիլի 8-ին: Այնուհետև, ըստ VLN օրացույցի, ապրիլի 22-23-ին թիմը կմասնակցի 24-ժամյա մարաթոնի որակավորման մրցումներին: Բուն՝ ADAC Zurich 24h Rennen մրցարշավից VLN-մրցաշրջանի հետո ևս 7 փուլ կկայանան հունիսից հոկտեմբեր ամսիներին:
Նշենք, որ թիմի նպատակն է՝ 2017-մրցաշրջանի ավարտին դասում չեմպիոն հռչակվելը: 
 
 
Հարգանքներով՝ Գայանե Նազարյան
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play