Թշնամին շարունակել է սահմանում պահպանել լարվածությունը


Թշնամին շարունակել է սահմանում պահպանել լարվածությունը

  • 02-03-2017 19:18:01   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

 
Այսօրվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) հատվածներում տեղակայված ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից ու հաստոցավոր ավտոմատ նռնականետերից շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը՝ արձակելով 68 արկ:
 
Ինչպես տեղեկացանք Արցախիհանրապետության պաշտպանության նախարարությունից,ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համարժեք գործողությունների և ճնշել թշնամու նախահարձակ ակտիվությունը:
 
Այս պահի դրությամբ առաջնագծում տիրում է հարաբերական անդորր:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական