Միջոցառում նվիրված Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին


Միջոցառում նվիրված Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին

  • 03-03-2017 11:03:42   | Հայաստան  |  Մշակույթ

Երեկ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության նախաձեռնությամբ կայացել է համերգային երեկո` նվիրված Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
 
Միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ վաստակավոր արտիստուհի, ազգային և միջազգային մրցույթների դափնեկիր Աննա Մայիլյանը և աշխարհահռչակ «Տրեբունիե Տուտկի» խումբը: Համերգը եզրափակվեց կատարողների անակնկալով: Աննա Մայիլյանն ու Տրեբունիե Տուտկին լեհերեն գրական պոեզիայի լեզվով կատարեցին «Հրդեհների ծխի հետ» („Z dymem pożarów”) հայրենասիրական ստեղծագործությունը, որի երաժշտության հեղինակն է ծագումով հայ Յուզեֆ Նիկիֆորովիչը, խոսքերը գրել է լեհ բանաստեղծ Կորնել Ույեյսկին:
Համերգի գլախավոր հովանովորն է ռազմատեխնիկա արտադրող «Լուբավա» ընկերությունը: Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի, մշակույթի աշխարհի ներկայացուցիչներ, Հայաստանում լեհական համայնքի անդամները, ինչպես նաև երաժշտասեր հասարակությունը:  
Միջոցառումը նվիրված էր  1992թ-ի փետրվարի 26-ին Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Հարկ է հիշատակել, որ սկզբնական շրջանում երկու երկրների միջև երկոսությունը  սահմանափակվել է  գիտաժողովներին, ֆորումներին և միջազգային կազմակերպություններում ստեղծված կապերով: 1998թ-ին  զգալի առաջընթաց է նկատվել երկու երկների միջև քաղաքական հարաբերություններում: Այդ նույն թվականին Հայաստանը բացել է իր դիվանագիտական հաստատությունը  Վարշավայում, իսկ 3 տարի անց` 2001թ-ին, Երևանում սկսել է գործել  Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը: 
Համերգին հանդես է եկել Լեհաստանից հրավիրված Տրեբունիե Տուտկի համույթը և Հայաստանի վաստակովոր արտիստուհի Աննա Մայլյանը:
 
Տրեբունիա-Տուտկի համույթը Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում տեղի ունեցող փառատոններում  ներկայանում է որպես  Լեհաստանի Պոդհալա տարածաշրջանի և լեհական մշակույթի դեսպան: Եվրոպայում ճանաչում ստացած այդ համույթի ոճը ձևավորվել են մի կողմից ընտանեկան երաժշտական ավանդույթների և Լեհաստանի լեռնային տարածաշրջանի նկատմամբ սիրո, մյուս կողմից ազգային ժառանգությանն նկատմամբ ավանգարդային  ու նորարական մոտեցման շնորհիվ: Ավանդույթների նկատմամբ սերը և Լեհաստանի լեռնային տարածաշրջանի մշակույթի նկատմամբ  հավատարմությունը չի սահմանափակում համույթի ստեղծագործական գործունեությունը: Օգտագործելով այդ տարածաշրջանին բնորոշ երաժշտական գործիքները և հիմնվելով այդ տարածաշրջանին բնորոշ երաժշտության և կատարման ոճի վրա`  Քշիշտոֆ Տրեբունիա-Տուտկան ստեղծել է Նոր Տեսակի Լեռնային Երաժշտություն: Տրեբունիե Տուտկի խմբի անդամների ստեղծագործական գործունեությունը  ստացել է լեհականության պատվո դեսպանի տիտղոսը, որը ճանաչվել է  Լեհերեն լեզվի խորհրդի կողմից: Վերջին տարիներին համույթը ելույթներ է ունեցել եվրոպական տարբեր երկրներում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ադրբեջանում, Չինաստանում, Միացյալ Նահանգներում և այսօր` Հայաստանում: 
 
Աննա Մայիլյան, մեցո- սոպրանո
Աննա Մայիլյանը 1998թ-ից Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայում դասական երաժշտության ֆակուլտետի դասախոս է: 2000թ. ստեղծել է «Սաղմոս» մշակույթի կենտրոնն ու «Վարպետներ» երաժշտական համույթը: Մասնակցել է ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում Կանադայում տեղի ունեցած փառատոններին: 2003թ-ին պարգևատրվել է Մշակույթի նախարարության ոսկե մեդալով, իսկ 2008թ-ին ստացել պատվո արվեստի գործչի տիտղոսը: Բազմաթիվ ազգային և միջազգային մրցույթների հաղթող է: 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ