Թշնամին սկսել է իր լրագրողների որսը, որպեսզի չհրապարակվեն կրած կորուստների և բնակիչների խուճապային տրամադրության մասին տեղեկություններ


Թշնամին սկսել է իր լրագրողների որսը, որպեսզի չհրապարակվեն կրած կորուստների և բնակիչների խուճապային տրամադրության մասին տեղեկություններ

  • 05-03-2017 13:38:09   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
«Ֆեյսբուքի» օգտատեր Alen Ghulyan-ը քիչ առաջ իր էջում կատարած գրառմամբ հայտնել է, որ Ադրբեջանում սկսել են լրագրողների որսը:
«Ադրբեջանում առևանգում են առաջին գիծը լուսաբանող, հանցավոր իշխանություններին ոչ լոյալ լրատվամիջոցների լրագրողներին։ Նպատակը՝ թաքցնել վերջին օրերին կրած կորուստների, ասկյարների բարոյահոգեբանական ցածր վիճակի և շփման գծի մոտակայքում տեղակայված բնակավայրերի բնակիչների խուճապային տրամադրության մասին տեղեկությունները։
Ադրբեջանի ընդդիմադիր լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մարտի 3-ին, շփման գծից մոտ 500 մետր հեռավորության վրա գտնվող Աղդամի շրջանի Չըռաղլը գյուղի մոտակայքում, անհայտ կորել է ադրբեջանցի լրագրող Իլգար Վելիևը։ 
Ըստ տեղեկությունների՝ լրագրողը գյուղում ձերբակալվել է զինծառայողների կողմից և տարվել անհայտ ուղղությամբ: 
Ադրբեջանի ոստիկանությունն ու պաշտպանության նախարարությունը անհայտ կորածի հարազատներին նրա գտնվելու վայրի վերաբերյալ մինչև այժմ որևէ տեղեկություն չեն հայտնել»։
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play