Պատկերացնո՞մ եք, թե Հայաստանի իշխանությունների նկատմամբ ինչպես կվարվեին Գերմանիան և Եվրախորհրդարանը, եթե նման բան լիներ այստեղ


Պատկերացնո՞մ եք, թե Հայաստանի իշխանությունների նկատմամբ ինչպես կվարվեին Գերմանիան և Եվրախորհրդարանը, եթե նման բան լիներ այստեղ

  • 06-03-2017 10:36:31   | Գերմանիա  |  Քաղաքական

 
Պատկերացնո՞մ եք, թե Գերմանիան, Եվրախորհրդարնն ինչպես կվարվեին Հայաստանի իշխանությունների նկատմամբ, եթե մեր իրավապահներն ազատ խոսքը ճնշելու նպատակով կալանավորեին այստեղ լույս տեսնող գերմանական ինչ-որ մի պարբերականի թղթակցի: Կամ՝ նույն պատճառով «Ազատության» թղթակցին կալանավորեին… Ինչպե՞ս կվարվեին Գերմանիան, եվրոպական այլ երկրներ, Եվրախորհրդարանը, Ամերիկան…
Բայց, արիուտես, որ ինչպես Գերմանիան, այնպես էլ Եվրախորհրդարանը մտադիր չեն գործնականում քայլեր կատարել Թուրքիայի իշխանությունների նկատմամբ՝  այդ երկրում գերմանական «Die Welt» պարբերականի թուրք թղթակից Դենիզ Յուջելի կալանավորման առնչությամբ: Կատարվածի առնչությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդամենը հանդես է եկել Թուրքիայի իշխանություններին ուղղված երկչոտ քննադատությամբ, որը տեղիք է տվել Գերմանիայի խորհրդարանի՝ Կանաչների կուսակցությունից թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրի վրդովմունքին ու քննադատությանը: Օզդեմիրն ընդգծել է, որ կանցլերի այդ քննադատությունը շատ մեղմ էր ու ոչ հասցեական:
Թուրքական demokrathaber.org կայքի տեղեկացմամբ, Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ պահանջել են արգելել Թուրքիայի նախագահ Էրդողանի և կառավարության անդամների մուտքը Գերմանիա և Եվրամիության այլ երկրներ: Սակայն, նրանց պահանջը եղել է ձայն բարբառո անապատի, Եվրախորհրդարանն այդ պատգամավորների ակնկալած որոշումը չի ընդունել ու չի ընդունելու: Շատ ցայտուն է երկակի ստանդարտների այն քաղաքականությունը, որով առաջնորդվում են Գերմանիան և Եվրախորհրդարանը Թուրքիայի հետ իրենց հարաբերություններում:
ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը նշել է, որ Եվրախորհրդարանը Թուրքիային բազմիցս զգուշացրել է՝ պահանջելով վերանայել խոսքի ազատության ու մամուլի ներկայացուցիչների հանդեպ Թուրքիայում կիրառվող ճնշումների հետ կապված հարցերը: Հետո՞ ինչ…
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական