Ճապոնիայում ուղղաթիռ է կործանվել. Կան զոհեր


Ճապոնիայում ուղղաթիռ է կործանվել. Կան զոհեր

  • 06-03-2017 11:54:16   | Ճապոնիա  |  Հասարակություն

Այսօր վաղ առավոտյան ճապոնական Հոնսյու կղզում ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով 9 մարդ է զոհվել: 
 
Այս մասին տեղեկացնում է Interfax-ը, հղում կատարելով ճապոնական NHK հեռուստաընկերությանը:
Նշվում է, որ ուղղաթիռը պատկանել է երկրի արտակարգ իրավիճակների նախարարությանը: Աղբյուրի տվյալներով`ուղղաթիռը կործանվել է լեռնային պայմաններում հատուկ գործողություններ ձեռնարկելու ուսումնական վարժանքի ժամանակ: 
Տեղեկացվում է, որ իշխանություններն արդեն միջոցներ են ձեռք առել կատարվածը պարզելու համար:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն