Նախկին դատավորի խորհուրդը՝ պայքարե՞լ ենք ուզում. վերցրե՛ք կաշառքը ու հայտնե՛ք...


Նախկին դատավորի խորհուրդը՝ պայքարե՞լ ենք ուզում. վերցրե՛ք կաշառքը ու հայտնե՛ք...

  • 06-03-2017 12:38:41   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
Նախկին դատավոր Պարգև Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ խորհուրդն է տվել ընտրողներին.
«Ասում եք ընտրակաշառք չլինի: Բա որ չլինի, էս ժողովուրդը ընտրությունների կգնա՞: Ում հետ խոսում եմ՝ կամ անտարբեր են, կամ հիասթափված, ու ոչ մեկին չեն հավատում: Իսկ որ ամենացավալին է ու սարսափելին՝ չեն հավատում, որ իրենց ձայնից ինչ-որ բան է կախված: Այնպես որ, մեզ դուր գա, չգա, քրեական պատասխանատվություն նախատեսվի, թե ոչ, բարոյական համարվի, թե ոչ, ընտրություններում (առավել շատ ձայներով) հաղթելու են այն կուսակցությունները, որոնց «ռեյտինգային» թեկնածուները առավել շատ ընտրակաշառք կբաժանեն, անձնագրեր կհավաքեն և ընտրողներին ավտոբուսներով ընտրատեղամասեր կտանեն... 
Ի դեպ, ՀՀ քր. օր. 154.2 հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում ինչպես կաշառք ստացողի, այնպես էլ տվողի համար, սակայն ստացողն ազատվում է պատասխանատվությունից, եթե եռօրյա ժամկետում այդ մասին հայտնի իրավապահ մարմիններին…
Դե ինչ՞, պայքարե՞լ ենք ուզում. վերցրե՛ք (կաշառքը) ու հայտնե՛ք (առանց փաստաբանի չանեք): Ուրիշ ձև չկա. աղքատի գլխին բարոյագիտական, գաղափարախոսական ճառեր պետք չի կարդալ, ինչպես գելի գլխին Ավետարան: Նրանց հավատը պետք է վերականգնենք»:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական