Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են Վահան Շիրխանյանին


Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են Վահան Շիրխանյանին

  • 06-03-2017 17:42:31   | Հայաստան  |  Իրավունք

Երեկ երեկոյան լրատվության հրապարակային աղբյուրներում տարածվել են փաստաբան Հայկ Ալումյանի հրապարակային մտահոգություններն այն մասին, որ իր պաշտպանյալ Վահան Շիրխանյանը քաղաքացիական հիվանդանոցում հետազոտություններ անցնելուց հետո տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ամենավատ խուցը:
 
Հաշվի առնելով այդ մտահոգությունները` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր առավոտյան այց են կատարել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Այցելության ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են Վահան Շիրխանյանին, ուսումնասիրել նրա պահման պայմանները և առանձնազրույց ունեցել վերջինիս հետ:
Այցից հետո վերը նշված հրապարակային մտահոգությունները փաստաբան Հայկ Ալումյանը հայտնել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին կատարած զանգի միջոցով: 
Վահան Շիրխանյանի պահման պայմանների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը գրությամբ դիմել է Արդարադատության նախարարությանը:
 
 
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Նոյյան տապան  -   Իրավունք