Հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի նիստին ներկա է գտնվել նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը


Հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի նիստին ներկա է գտնվել նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը

  • 06-03-2017 17:50:08   | Հայաստան  |  Սպորտ

 
Հայկական կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման նպատակով ստեղծված «Հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունն անցկացրել է հերթական նիստը, որի աշխատանքներին մասնակցել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը: 
 
«Հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացումն ընդգրկված է ՀՀ կառավարության 2017 թվականի գերակա խնդիրների ցանկում:  Հաշվի առնելով հայկական կոխ ըմբշամարտի մարզամշակութային նշանակությունը՝ պետական բյուջեից կտրամադրվի 13 մլն դրամ՝ մարզաձևի զարգացման համար»,- ասել է Գ. Ղազարյանը: 
Հաշվետու զեկույցով հանդես է եկել «Հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Վաղինակ Գալուստյանը: Նա ներկայացրել է 2016 թվականի ընթացքում ֆեդերացիայի կատարած աշխատանքները: «Մշակվել է մարզիկների մարզահագուստի նախնական տարբերակը, ավարտական փուլում է գտնվում մարզաձևի վերաբերյալ ուսումնական ձեռնարկը, պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում հայկական կոխ ըմբշամարտի մարզիչների վերապատրաստման վերաբերյալ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ ձեռք է բերվել համաձայնություն՝ մարզերում գործող մարզադպրոցներում ազգային այս մարզաձևի խմբակներ ունենալու վերաբերյալ»,- տեղեկացրել է Վ. Գալուստյանը:
Ներկաները քննարկել են մրցավարական կանոնակարգը և մարզաձևի զարգացմանն առնչվող այլ հարցեր: 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play