Առայժմ հայկական դիվանագիտությունն իր ողջ ներուժը չի օգտագործում. Վլադիմիր Սոլովյով (տեսանյութ)
06-03-2017 19:27:50 | Հայաստան | Հասարակություն
«Ցավոք սրտի, առայժմ հայկական դիվանագիտությունը ողջ ներուժը չի օգտագործում»,- նման կարծիք մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց հաղորդավար, լրագրող, հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովը` անդրադառնալով հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին:
Ըստ նրա` Ռուսաստանը մշտապես իրականցնելու է իր դաշնակցային պարտավորությունները, սակայն դա չի նշանակում, որ դիվանագիտական հարթությունում ամեն ինչ պետք է թողնել ինքնահոսի:
«Դիվանագիտությունը շատ դժվար մեխանիզմ է, հետևաբար պետք է հասկանալ, թե այն ինչպե՞ս է աշխատում, ինչպե՞ս օգնել կամ ի՞նչ որ բան անել այդ մեխանիզմն աշխատեցնելու համար, չի կարելի ամեն ինչ թողնել ինքնահոսի և ասել, մի բան արեք»,- ասաց Վ. Սոլովյովը:
Վերջինիս, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, նշեց, որ Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ այդ հարցն ուժի կիրառմամբ լուծվի: