Հակառուսական կամ հակահայկական տրամադրություններ հրահրելու պատճառ միշտ էլ կգտնվի, բայց դա արդյունավետ չէ. Դմիտրի Կիսելյով


Հակառուսական կամ հակահայկական տրամադրություններ հրահրելու պատճառ միշտ էլ կգտնվի, բայց դա արդյունավետ չէ. Դմիտրի Կիսելյով

  • 06-03-2017 19:47:36   | Հայաստան  |  Հասարակություն

Եթե փորձենք հակառուսական կամ հակահայկական տրամադրություններ հրահրել, ապա պատճառ միշտ էլ կգտնվի, սակայն դա ոչ միայն տգեղ է, այլև ոչ արդյունավետ: Այս մասին մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը: 
 
Ըստ նրա` Հայաստանում պարբերաբար առաջ եկող հակառուսական տարրերը ռացիոնալ և արդարացի չեն: 
Դ. Կիսելյովի խոսքերով` Ադրբեջանին զենքի մատակարումը չունի քաղաքական բաղադրիչ, քանի որ Ռուսաստանը զենքը հանում է շուկա, որտեղից ցանկացած երկիր, այդ թվում նաև Ադրբեջանը կարող է գնել:  
«Ռուսաստանը զենք վաճառելով Ադրբեջանին՝ կառավարում է Ադրբեջանը. Ուզում եմ` ճիշտ հասկանաք կառավարում է բառի իմաստը»,- ասաց նա` ընդգծելով, որ Ադրբեջանի հետ գործնական հարաբերություններ ունենալն ավելի լավ է, քան դրանց  բացակայությունն առհասարակ, քանի որ հարաբերությունների առկայության դեպքում Ռուսաստանը կարող է ազդել: 
Դ. Կիսելյովի կարծիքով` այդ վերահսկողությունը ձեռնտու է Հայաստանին, նաև նպաստում է տարածաշրջանում խաղաղության պահպանմանը: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play