Թշնամին ավելի քան 1100 կրակոցով շարունակել է խայթելու փորձերը


Թշնամին ավելի քան 1100 կրակոցով շարունակել է խայթելու փորձերը

  • 07-03-2017 09:37:34   | Արցախ (ԼՂՀ)  |  Լուրեր

 

Մարտի 6-ին և լույս 7-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 50 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: Ինչպես տեղեկացանք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Նոյյան տապան  -   Լուրեր