«Հորիզոն-2020» ծրագրի Մարի Սկլոդովսկա-Կյուրի ենթածրագրի տեղեկատվական օր` ՀՀ ԳԱԱ-ում

07-03-2017 15:43:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում  տեղի ունեցավ «Հորիզոն-2020» ծրագրի Մարի Սկլոդովսկա-Կյուրի ենթածրագրի տեղեկատվական օր: Միջոցառումն անցկացվեց «Հորիզոն-2020»-ի EaP Plus նախագծի և Եվրահանձանաժողովի կողմից նախաձեռնած  Մարի Սկլոդովսկա-Կյուրի  գործողությունների քարոզարշավի շրջանակներում:
 

Այս քարոզարշավը   Հայաստանի «Հորիզոն-2020» ծրագրի ասոցացված անդամակցությանը նվիրված միջոցառումների շարքից է և նպատակ ունի  լրացուցիչ խթան հանդիսանալ «Հորիզոն-2020»  ծրագրի Մարի Սկլոդովսկա-Կյուրի ենթածրագրին Հայաստանի գիտնականների և գիտահետազոտական կազմակերպությունների ավելի ակտիվ մասնակցության համար: 
 
Հայաստանը 2016թ-ից «Հորիզոն-2020» ծրագրի ասոցացված անդամ է, ինչը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում ծրագրի բոլոր մրցույթներին մասնակցելու համար, մասնավորապես, նորարարական և գիտատար փոքր և միջին ձեռնարկությունների համար:
 
Միջոցառմանը մասնակցած Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատալի Պասկեն և ԵՄ փորձագետները ներկայացրեցին Մարի Սկլոդովսկա-Կյուրի ծրագրի  մանրամասները, անցկացրեցին  դասընթաց:
 
Միջոցառմանը զեկուցվեց ՀՀ ԳԱԱ Միջազգային ծրագրերի բաժնի և  Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային  կենտրոնի մասնակցությամբ Հայաստանում Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի գործունեության, ինչպես նաև նորարարության և տեխնոլոգիաների փոխանցման ուղղությամբ տրամադրվող ծառայությունների մասին:
 
Միջոցառմանը մասնակցեց ավելի քան 120 գիտնական` ակադեմիական ինստիտուտներից, համալսարաններից և գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող այլ կազմակերպություններից:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից