Ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի հերթական նիստը


Ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի հերթական նիստը

  • 07-03-2017 18:43:51   | Հայաստան  |  Իրավունք

Մարտի 7-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում  պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու  նպատակով ոստիկանությունում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում էր օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
 
Նիստի ընթացքում քննարկվեցին ընտրությունների շրջանում ոստիկանական գործառույթների առաջնահերթությունները, մանրամասնվեցին ծառայությունների խնդիրները,  ուշադրություն հրավիրվեց հնարավոր իրավախախտումների դրսևորումների վրա:
Օպերատիվ շտաբի աշխատանքային խմբերի ղեկավարների հաշվետվությունների քննարկումից հետո ընդունվեցին համապատասխան որոշումներ:
Նիստի ավարտին Հունան Պողոսյանն ըստ ոլորտների տվեց կոնկրետ    հանձնարարականներ:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play