Քաբուլի հոսպիտալում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 2 մարդ է զոհվել


 

Քաբուլի հոսպիտալում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 2 մարդ է զոհվել

  • 08-03-2017 12:55:30   | Աֆղանստան  |  Հասարակություն

Հզոր պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գտնվող հիվանդանոցի տարածքում:  Արդյունքում 2 մարդ զոհվել է, ևս 12-ը՝ ստացել են մարմնական վնասվածքներ: Այս մասին գրում է Interfax-ը, հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
 
Նշվում է, որ հինգ զինված ահաբեկիչներ սպիտակ համազգեստներով, տեղական ժամանակով ժամը 9.00-ին հարձակում են գործել հիվանդանոցի վրա: Նրանցից մեկը պայթեցրել է ինքն իրեն շինության հյուսիսային դարպասի մոտ, իսկ մյուս չորսը՝ այդ ժամանակ ներխուժել են հոսպիտալ: Ահաբեկիչները հարկերով բարձրանալով՝ յուրաքանչյուր հարկում կրակ են բացել հիվանդանոցում գտնվող հիվանդների և սպասարկող անձնակազմի ուղղությամբ:
Հավելենք, որ Վազիր Մուհամմադ Ակբարհան շրջանում տեղակայված հիվանդանոցի մոտակայքում գտնվում են այնպիսի կարևորության շինություններ, ինչպիսիք են առողջապահության նախարարությունը և ԱՄՆ դեսպանատունը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն