Թուրքիայի հետ երկխոսությունն այլընտրանք չունի, սակայն Գերմանիային նացիզմի մեջ մեղադրելն անթույլատրելի է. Գերմանիայի արտգործնախարար


Թուրքիայի հետ երկխոսությունն այլընտրանք չունի, սակայն Գերմանիային նացիզմի մեջ մեղադրելն անթույլատրելի է. Գերմանիայի արտգործնախարար

  • 08-03-2017 13:28:47   | Գերմանիա  |  Միջազգային

Գերմանիան և Թուրքիան շահագրգռված են նորմալ երկխոսության վերսկսմամբ և չեն ցանկանում ունենալ երկարատև վատ հարաբերություններ:
 
tass-ի փոխանցմամբ` այդ մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելն իր թուրք գործընկեր` Մևլութ Չավուշօղլույի հետ ունեցած հանդիպումից հետո: 
Նշվում է, որ սա երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած առաջին անձնական հանդիպումն է Die Welt պարբերականի թղթակցի ձերբակալությունից հետո:  
«Ինչպես ես, այնպես էլ իմ թուրք գործընկերը ցանկանում ենք վերադառնալ հարաբերությունների նորմալ մակարդակի»,- ասել է Գաբիրելը` հավելելով, որ իրենք կարող են հաղթահարել ընթացիկ փորձությունները, եթե վարեն խելացի և հարգալից երկխոսություն: 
Զիգմար Գաբրիելը նաև ընդգծել է, որ ինքը հստակ հասկացրել է իր թուրք գործընկերոջը, որ Գերմանիային նացիզմի հետ համեմատելն անթույլատրելի է:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային