«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները Տավուշ այցելության 2-րդ օրը


«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները Տավուշ այցելության 2-րդ օրը

  • 08-03-2017 13:32:26   | Տավուշի մարզ  |  Քաղաքական

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները Տավուշ այցելության 2-րդ օրը հանդիպել են սահմանամերձ Բերդավանի, Նոյեմբերյանի, Բարեկամավանի, Կոթիի, Իջևանի և Դիլիջանի բնակիչների հետ։
 
Գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը ներկայացրել են դաշինքի նախընտրական ծրագիրը, խոսել երկրում ստեղծված մտահոգիչ իրավիճակի և դրանից դուրս գալու համար իշխանափոխության անհրաժեշտության մասին։ Իսկ Դիլիջանում բնակիչներից մեկի հրավերով այցելել են նրա տուն։
 
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական հաջորդ այցը նախատեսված է 
դեպի Կոտայքի մարզ։
Նոյյան տապան  -   Քաղաքական