Նոր մեղադրանք իրանցի զինվորականների կողմից ԱՄՆ ռազմածովային ուժերի հասցեին


Նոր մեղադրանք իրանցի զինվորականների կողմից ԱՄՆ ռազմածովային ուժերի հասցեին

  • 08-03-2017 14:21:24   | Իրան  |  Հասարակություն

Իրանցի զինվորականները նախորդ շաբաթ օրը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ռազմածավային ուժերին պատկանող նավի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի տեսանյութի իրենց տարբերակն են հրապարակել:
 
tass-ի փոխանցմամբ` այդ տարբերակի համաձայն` ամերիկացի ռազմածովայինները գործել են ոչ պրոֆեսիոնալ: 
«Մարտի 4-ին` ժամը 10:20-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում ամերիկյան նավը բրիտանական նավերի խմբի ուղեկցությամբ անցել է Հորմուզի նեղուցում գտնվող թույլատրելի հատվածը:
Նշվում է, որ այն շեղվել է միջազգային երթուղուց և ուղևորվել տվյալ շրջանում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավերի ուղղությամբ: 
«Այդ վտանգավոր և ոչ պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում  նրանք մոտեցել են մեր նավերին 550 մետր հեռավորության վրա»,- հաղորդել է «Զոլֆագար» 112-րդ բրիգադի առաջին պաշտպանական շրջանի ռազմածովային Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մեհդի Հաշեմին: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play