Ռուսաստանը ցանկանում է տարեկան շուրջ հինգ միլիոն բարելի հասցնել Իրանից ներկրվող նավթի ծավալը


Ռուսաստանը ցանկանում է տարեկան շուրջ հինգ միլիոն բարելի հասցնել Իրանից ներկրվող նավթի ծավալը

  • 08-03-2017 15:14:24   | Իրան  |  Լուրեր

 
 
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը տեղեկացրել է, որ ռուսական որոշ ընկերություններ հատուկ ուշադրություն ու հետաքրքրություն են ցուցաբերում Իրանի հանքերի հանդեպ: Վերջինս հայտնել է նաև, որ նավթի ու գազի բնագավառում նախագծերի իրականացման պայմանագրերի շնորհանդեսին մասնակցելու համար Իրանի պատվիրակությունը մարտի 27-ին ժամանելու է Մոսկվա:
«Նավթ ապրանքի դիմաց ձևաչափով Իրանից գնված նավթի ծավալը կարող է օրական 100 հազար բարելի հասնել, ինչը տարեկան կկազմի շուրջ հինգ միլիոն բարել»,- ըստ ԻՌՆԱ գործակալության հաղորդման, ասել է Ալեքսանդր Նովակը և հայտարարել, որ այս կապակցությամբ համաձայնության ձեռքբերման ուղղությամբ ջանքերը շարունակվում են:
Իրանի հետ տարբեր բնագավառներում նավթի ու գազի հետ կապված հնարավոր համագործակցության արժեքը Նովակը գնահատել է 20 միլիարդ դոլար:
 
 
Նոյյան տապան  -   Լուրեր