Վրաստանի քաղաքացիները մարտի 28-ից կարող են առանց վիզաների մեկնել եվրոպական երկրներ


Վրաստանի քաղաքացիները մարտի 28-ից կարող են առանց վիզաների մեկնել եվրոպական երկրներ

  • 08-03-2017 17:06:55   | Վրաստան  |  Հասարակություն

Վրաստանի արտգործնախարարությունը հաղորդել է, որ չորեքշաբթի Եվրոպական միության պաշտոնական տեղեկագրում հրապարակվել են կարգավորման փոփոխությունների մասին,  համաձայն որի` Վրաստանն ընդգրկվել է այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրերի կարող են այցելել Եվամիություն:
 
«Շնորհավորում ենք Վրաստանի բոլոր քաղաքացիներին այս կարևոր իրադարձության կապակցությամբ: Առանց վիզային ռեժիմի ներդնումը Եվրամիության երկրների կողմից նպաստելու է զբոսաշրջության զարգացմանը, բիզնես կապերի խորացմանը, ուսանողների փոխանակման ծրագրի ակտիվացմանը»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում: 
Աղբյուրի տվյալներով` տվյալ կարգավորումներն ուժի մեջ են մտնելու հրապարակումից 20 օր անց` մարտի 28-ին: 
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ եվրոպական երկրներ առանց վիզաների կկարողանան այցելել նաև Հարավային Օսեթիայի և Աբխազիայի տարածքում ապրող Վրաստանի քաղաքացիները:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play