Հրաչյա Ռոստոմյանը մասնակցել է կանանց միջազգային տոնին նվիրված հեծանվային զբոսանքին


Հրաչյա Ռոստոմյանը մասնակցել է կանանց միջազգային տոնին նվիրված հեծանվային զբոսանքին

  • 09-03-2017 13:35:11   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ «Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ Երևանում կազմակերպել է տոնական գարնանային հեծանվային զբոսանք, որին մասնակցել է նաև նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
 
Միջոցառման մասնակիցները մարտի 8-ին հեծանիվներով անցել են Երևանի փողոցներով՝ ծաղիկներ նվիրելով Երևանի բնակչուհիներին և մայրաքաղաքի հյուր կանանց՝ շնորհավորելով նրանց գարնանային տոնի կապակցությամբ:
 
«Այս միջոցառումը, բացի առողջ ապրելակերպի և անձնական օրինակով սպորտի մասսայականացման քարոզչությունից, գեղեցիկ առիթ է շնորհավորելու մեր կանանց և աղջիկներին Մարտի 8-ի կապակցությամբ: Շնորհակալություն բոլոր այն անձանց, ովքեր միացան մեր նախաձեռնությանը»,- ասել է նախարարը:
 
Նշենք, որ հեծանվային զբոսանքին մասնակցել են նաև նախարարի խորհրդական Վլադիմիր Հովհաննիսյանը, «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը և հանրաճանաչ այլ անձինք:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play