Ավարտվել է թաեքվոնդոյի մեծահասակների ՀՀ առաջնությունը


Ավարտվել է թաեքվոնդոյի մեծահասակների ՀՀ առաջնությունը

  • 09-03-2017 13:55:46   | Հայաստան  |  Սպորտ

Մարտի 6-ից 7-ը Երևանում կայացել է թաեքվոնդոյի մեծահասակների ՀՀ առաջնությունը, որին մասնակցել են շուրջ 50 մարզիկներ՝ Երևան և Գյումրի քաղաքներից, ինչպես նաև ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի, Արմավիրի մարզերից և Արցախից:
 
Ըստ քաշային կարգերի ՀՀ չեմպիոններ են դարձել Տիգրան Գրիգորյանը (54 կգ, անձնական մարզիչ՝ Հայկ Ղազարյան), Գարեգին Մախմուրյանը (58 կգ, անձնական մարզիչ՝ Արման Երեմյան), Սերգեյ Ավանեսովը (63 կգ, անձնական մարզիչ՝ Զորայր Մեքինյան), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ, անձնական մարզիչ՝ Արսեն Ավետիսյան), Հենրիկ Բադալյանը (74 կգ, անձնական մարզիչ՝ Զորայր Մեքինյան), Դավիթ Վարդումյանը (80 կգ, անձնական մարզիչ՝ Գևորգ Դանիելյան), Արսեն Գրիգորյանը (87 կգ, անձնական մարզիչ՝ Արման Երեմյան) և Լեոնիդ Հարությունյանը (87+ կգ, անձնական մարզիչ՝ Արման Երեմյան)։
Նշենք, որ առաջնության արդյունքներով ձևավորված թաեքվոնդոյի հավաքականը 2017 թվականի ապրիլի 16-ից 17-ը Թեհրանում կմասնակցի միջազգային հեղինակավոր մրցաշարի, իսկ մայիսին՝ Հարավային Կորեայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play