Վթարային ջրանջատում Սևանում


Վթարային ջրանջատում Սևանում

  • 09-03-2017 14:42:16   | Գեղարքունինքի մարզ  |  Հասարակություն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 9-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 10-ը ժամը 22.00-ն կդադարեցվի  Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի` Էներգետիկների, Նաիրյան, Գործարանային, Խաղաղության, Ս. Սևանեցի, Սայաթ-Նովայի, Գրիբոյեդովի, Կոմիտասի, Բաբաջանյան փողոցների, թիվ 7, 8 դպրոցների ջրամատակարարումը:
 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
 
09.03.2017թ.                                                                     «Վեոլիա Ջուր» ՓԲԸ         
 
Նոյյան տապան  -   Հասարակություն