Հունգարացի մասնագետներին հաջողվել է սովորական ավտոմեքենաները դարձնել ինքնակառավարվող, նորաձև և ժամանակակից


Հունգարացի մասնագետներին հաջողվել է սովորական ավտոմեքենաները դարձնել ինքնակառավարվող, նորաձև և ժամանակակից

  • 09-03-2017 15:12:24   | Հունգարիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Որոշ հետազոտական տվյալների համաձայն` սովորական ավտոմեքենան 6000 ԱՄՆ դոլարով կարելի է վերածել ժամանակակից և նորաձև տրասնպորտային միջոցի, որը համալրված կլինի նաև ինքնակառավարվող համակարգով:
 
Հունգարական Almotive ընկերությունն առաջարկում է բոլոր ցանկացողներին իրենց մեքենաների վրա տեղադրել նորագույն տեխնոլոգիաներով և տեսախցիկներով հագեցած ինքնակառավարվող համակարգը:
Վերջինիս արհեստական ինտելեկտի և տեսախցիկների որակն այնքան բարձր է, որ թույլ է տալիս արագորեն կողմնորոշվել նույնիսկ այն տեղանքներում, որոնց համար նախատեսված երթուղիներ չկան: 
Սակայն ինքնակառավարվող համակարգն ունի նաև թերություններ: Օրինակ՝ եղանակային վատ պայմանների ժամանակ համակարգի խափանվելու հավանականությունը բավականին մեծ է: 
Նշվում է, որ ինքնակառավարող սարքը կտեղադրվի մեքենայի բեռնախցիկում և կզբաղեցնի շատ չնչին տարածք, իսկ մեքենան կկառավարվի հատուկ օպերացիոն համակարգի օգնությամբ, որն իր մեջ կներառի քաղաքների քարտեզները և ավոտաճանապարհային երթուղիները:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ