ԱՄՆ սենատում դեմ են արտահայտվել նոր թևավոր հրթիռների մշակմանը


ԱՄՆ սենատում դեմ են արտահայտվել նոր թևավոր հրթիռների մշակմանը

  • 09-03-2017 17:11:19   | ԱՄՆ  |  Միջազգային

Դեմոկրատական կուսակցությունից  ԱՄՆ 9 սենատորների խումբը կոնգրես է մտցրել օրինագիծ, որով կրճատվում է միջին հեռահարության նոր, միջուկային մարտագլխիկ կրելու հնարավորություն ունեցող հրթիռների մշակման համար կատարվող ֆինանսավորումը:
 
РИА Новости-ի փոխանցմամբ` այդ մասին նշել է օրինագծի հեղինակներից մեկը` մասաչուսեթցի սենատոր Էդա Մարկը: 
Նրա խոսքերով, եթե Միացյալ Նահանգներն այլ երկրներից պահանջում է միջուկային զինանոցների կրճատում և միջուկային պատերազմի ծրագրերից հրաժարում, ապա Վաշինգտոնն առաջինը պետք է նախաձեռնությունն իր վրա վերցնի: 
Է. Մարկն ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է հասնի միջուկային թևավոր հրթիռների արտադրության գլոբալ արգելքի, այլ ոչ թե միլիարդավոր դոլարներ ծախսի սպառազինության այդ վտանգավոր տեսակին: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային