Որևէ մեկը չի կարող ընտրողին պարտադրել քվեարկել այս կամ այն քաղաքական ուժին (անիմացիոն տեսանյութ)


Որևէ մեկը չի կարող ընտրողին պարտադրել քվեարկել այս կամ այն քաղաքական ուժին (անիմացիոն տեսանյութ)

  • 09-03-2017 18:28:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Ապրիլի սկզբին կայանալու են Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները, որոնց ժամանակ քաղաքացիները պետք է ասեն, թե ո՞ր քաղաքական ուժին են ուզում վստահել պետության ղեկավարումը առաջիկա 5 տարիներին։
 
Յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում, թե որ կուսակցությանը կամ դաշինքին պետք է տա իր ձայնը: Որևէ մեկը չի կարող ընտրողին պարտադրել քվեարկել այս կամ այն քաղաքական ուժին: Բոլոր ընտրողները ունեն հավասար իրավունքներ՝ անկախ սեռից, տարիքից, սոցիալական վիճակից կամ քաղաքական հայացքներից:
Բոլոր ընտրողները չափահաս քաղաքացիներ են և ինքնուրույն են որոշում, թե ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին են համակրում, ո՞ր գաղափարախոսությանն են սատարում և ո՞ւմ են ցանկանում ընտրել, իսկ ում՝ ոչ:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն